Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ 2:0։ Հանդիպումը կայացել է Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում։
47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է տանտերերի ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոն։ 61-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է հյուրերի պաշտպան Դանի Կարվախալը։ 85-րդ րոպեն Անդեր Բարենեչեան հաշիվը դարձրել է 2։0։
Այսպիսով՝ Մադրիդի «Ռեալը» 68 միավորով 2-րդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 14 միավորով։ «Ռեալ Սոսյեդադը» 61 միավորով 4-րդ տեղում է։