Ավարտվեց Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումը, որում «Բարսելոնան» ընդունել էր «Օսասունային»։ Տանտերերը հաղթեցին 1-0 հաշվով։
Չնայած կատալոնյան թիմի բացահայտ խաղային ու տարածքային առավելությանը, այնուամենայնիվ, հաշիվը բացվեց միայն խաղավերջում: 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալբան:
«Բարսելոնան» 82 միավորով առաջին տեղում է, իսկ «Օսասունան» 44 միավորով 9-րդն է: