Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայ մարզիկը գոտեմարտել է Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի հետ և բոլոր ռաունդներում ունեցել նկատելի առավելություն:
Հաջորդ փուլում Ռաֆայել Հովհաննիսյան մրցակիցը թուրք Հական Կոչն է: