Սպորտ

Մոդրիչը կարող է խաղալ Իսպանիայի գավաթի եզրափակչում

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է խաղալ Իսպանիայի գավաթի եզրափակչում: Կարլո Անչելոտին չի բացառել, որ Մոդրիչը մայիսի 6-ին կկարողանա մասնակցել Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Օսասունայի» դեմ խաղին:

«Մոդրիչի հետ կապված լավ նորություն կա. հնարավոր է, որ նա պատրաստ լինի շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը», - ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ «Ռեալի» կիսապաշտպանը ազդրի վնասվածք էր ստացել Լա Լիգայի «Ժիրոնայի» դեմ խաղում (2:4): Հաղորդվում էր, որ վերականգնումը կարող է տևել մինչև 4 շաբաթ, բայց խորվաթը նախատեսում է երկու անգամ կրճատել այդ ժամկետը՝ նախատեսվածից շուտ վերադառնալով խաղադաշտ։