Սպորտ

Մենք դեռ կարող ենք հաղթել ԱՊԼ-ում, քանի որ առջևում դեռ հինգ խաղ կա. Արտետա

Միկել Արտետան հավատում է, որ «Արսենալը» դեռ կարող է հաղթել ԱՊԼ-ում: ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Էթիհադ Ստեդիուում» տեղի ունեցած հանդիպմանը «Արսենալը» 1:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքայինները» մեկ միավորով գերազանցում են «Արսենալին» մրցաշարային աղյուսակում՝ մեկ խաղ պակաս ունենալով:

«Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի ուշքի գանք այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ «Էթիհադում»։ Մենք չենք ցանկանում համակերպվել դրա հետ, բայց պետք է ընդունենք այն փաստը, որ նրանք խաղը տեղափոխեցին այլ մակարդակ: Մենք այդ մակարդակին չհասանք, նրանք մեզնից լավն էին և արժանի էին հաղթանակի։

Արժե ընդունել, որ մենք դեռ պետք է աշխատենք։ Պետք է ավելի համեստ լինել, կարողանալ ընդունել սեփական թույլ կողմերը և աշխատել ավելի լավը դառնալու համար: Բայց մենք ունենք նաև շատ ուժեղ կողմեր, և ես կարծում եմ, որ վերջին 10 ամիսների ընթացքում մեզ շատ բան է հաջողվել ։

Չեմպիոնական մրցավազքը այժմ մեր ձեռքում չէ: Մեր ձեռքերում է միայն փորձել հաղթել այն խաղերը, որոնք մնացել են խաղալ, իսկ մնացածը կախված է «Սիթիից»։

Մենք հասել ենք նրան, ինչին դժվար է հասնել, և մենք դեռ կարող ենք հաղթել ԱՊԼ-ում, քանի որ առջևում դեռ հինգ խաղ կա, և շատ բան կարող է տեղի ունենալ: Մենք պետք է մոռանանք անցյալ շաբաթ տեղի ունեցածի մասին, դասեր քաղենք դրանից և կենտրոնանանք հաջորդ լոնդոնյան դերբիի վրա և ամեն ինչ շտկենք», – ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը: