Սպորտ

«Բարսելոնան» չի կարողանում Լա Լիգայի հետ համաձայնեցնել ֆինանսական պլանը

«Բարսելոնան» չի կարողանում Լա Լիգայի հետ համաձայնեցնել ֆինանսական պլանը

«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ Լա Լիգայի հետ նոր ֆինանսական ծրագրի շուրջ: Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը մի քանի շաբաթ անհաջող փորձում է լիգայի ներկայացուցիչների հետ համաձայնեցնել ֆինանսական ֆեյր-փլեյի հարցի լուծման տարբերակները:

Ակումբի ծախսերը խիստ գերազանցում են եկամուտները, ինչի պատճառով «Բարսայի» նկատմամբ մի շարք սահմանափակումներ են մտցվել: «Բարսելոնան» պետք է նվազեցնի իր ծախսերը առնվազն 200 միլիոն եվրոյով (որոշ աղբյուրներ հայտնում են 350 միլիոն գումարի մասին): Ակումբի ղեկավարները գիտեն, որ այդ պահանջների կատարումը դժվար կլինի, այդ պատճառով էլ բանակցություններ են սկսել Լա Լիգայի հետ՝ հույս ունենալով գտնել խնդրի լուծման տարբերակը, որը կօգնի «բլաուգրանային» ուժեղացնել կազմը:

Տարբերակների շարքում, որոնք հայտարարել են, երեք տարվա ընթացքում ծախսերի կրճատումն է եղել, սակայն կողմերը համաձայնության չեն եկել: Լա Լիգան կարծում է, որ «Բարսայի» համար չափազանց դժվար կլինի համապատասխանեցվել հմանված պահանջներին:

Լիգայի սահմանափակումները կատալոնացիներին թույլ չեն տալիս գրանցել Գավիի, Ռոնալդ Արաուխոյի և Սերժի Ռոբերտոյի պայմանագրերը: Դա կարող է նաև խանգարել ամառային տրանսֆերների իրականացմանը. Ակումբը մտադիր է ձեռք բերել Լիոնել Մեսիին, Իլկայ Գյունդոգանին և Ինիգո Մարտինեսին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական