Սպորտ

Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են փայլուն մրցելույթներ ունենալ Եվրոպայի առաջնությունում

Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են փայլուն մրցելույթներ ունենալ Եվրոպայի առաջնությունում

Վազգեն Բադալյանի գլխավորած Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն առանց պարտության շարժվում է առաջ։ 5-րդ մրցումային օրվա հաղթական մեկնարկը 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանինն էր, որը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթել է ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանին։ Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո ռինգի մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով՝ դադարեցրել է մենամարտը։

63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես հաղթել է ու ապահովել առնվազն բրոնզ։ Նա պարտության է մատբել չեխ Վոշթեջ Վերենացեկին։ Ընդ որում՝ Մկրտչյանը երկու անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել։

Եվրոպայի առաջնությունում հերթական տպավորիչ հաղթանակը տոնել է 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, որը նախորդ մենամարտում մրցակցին հաղթել էր վայրկյանների ընթացքում։ Այս անգամ Բաբլումյանի
հարվածներին չի դիմացել էստոնացի Ջոսեպ Պալմին։ Բաբլումյանը նույնպես ապահովել է մեդալ։

Առաջին մրցահերթի վերջին հաղթանակն Արման Միսկարյանինն էր։ 71 կգ քաշային մարզիկն առաջին ռաունդում 3 անգամ նոկդաունի է ենթարկել չեխ մրցակցին և մրցավարը դադարեցրել է մենամարտը` գրանցելով տեխնիկական նոկաուտ։

Երկրորդ մրցահերթում Եվրոպայի առաջնությունում մեդալ է ապահովել նաև 75 կգ քաշային Արման Պողոսյանը։ Նա համառ պայքարում պարտության է մատնել ալբանացի Ամար Կոչիին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական