Սպորտ

Աշխարհի գավաթ. հայ մարմնամարզիկները երեք մեդալ են նվաճել

Աշխարհի գավաթ. հայ մարմնամարզիկները երեք մեդալ են նվաճել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի երեք ներկայացուցիչներ մեդալներ են նվաճել:

Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել է 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով եզրափակել է լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե մեդալի։

Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել է նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավոր է հավաքել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս վարժության եզրափակչում հանդես է եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ ցույց տալով 7-րդ արդյունքը:

Վաղը՝ ապրիլի 30-ին, Դավթյանը Կահիրեում կպայքարի հենացատկի վարժության հաղթողի կոչման համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական