Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպանը ստացել է ձախ ազդրի ետին մակերեսի մկանների պատռվածք:
Խորվաթ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա երկու շաբաթից: Այսպիսով, ֆուտբոլիստը մայիսի 6-ին բաց կթողնի Իսպանիայի գավաթի եզրափակիչը «Օսասունայի» հետ:
Լուկայի մասնակցությունը «Ման.Սիթիի» հետ մայիսի 9-ի առաջին խաղին այժմ հարցականի տակ է: Նա ամեն ինչ կանի, որպեսզի հասցնի վերականգնվել։
Նշենք, որ այս մրցաշրջանում Մոդրիչը Լա լիգայում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: