Սպորտ

«Տոտենհեմը» և «Մանչեսթր Յունայթեդը» դրամատիկ խաղում չպարզեցին հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «կարմիր սատանաների» հետ՝ 2։2։

Առաջին խաղակեսից հետո Ջեյդոն Սանչոյի և Մարկուս Ռեշֆորդի խփած գոլերով Էրիկ Տեն Հագի թիմը 2-0 հաշվով առջևում էր։ Իսկ տանտերերից հաշիվ հավասարեցրեցին Պեդրո Պորոն ու Հին Մին Սոնը։

Այս խաղից հետո «Տոտենհեմը» 54 միավորով 5-րդն է, իսկ ՄՅՈՒ-ն 60 միավորով՝3 -րդը։