Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները ներկա են եղել «Ուրարտու»-«Շիրակ» հանդիպմանը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ Իզաբելլա Յայլյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթև Հակոբյանը, Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը ներկա են եղել «Ուրարտու»-«Շիրակ» հանդիպմանը։ 

Խաղի առաջին հարվածը կկատարել է Եվրոպայի նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը։ Հանդիպումն ավարտվել է «Ուարտուի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։