Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի կազմը, որը կմասնակցի ՈՒզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Հայաստանի հավաքականն ստուգատեսին կմասնակցի հետևյալ կազմով՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Ռուսլան Ասլիկյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Ղազարյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ)։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ կմեկնի մրցավայր։
Աշխարհի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին։ Մրցումները կկայանան մայիսի 1-14-ը։ Կմասնակցեն 104 երկրի շուրջ 640 ներկայացուցիչներ։