Սպորտ

Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը։ 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչները՝ Արթուր Դավթյան ( օղակներ), Արթուր Ավետիսյան (օղակներ), Հարություն Մերդինյան (նժույգ թափեր), Գագիկ Խաչիկյան (նժույգ թափեր) դուրս են եկել եզրափակիչ։ 

Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։