Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիգադ» մարզադաշտում մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալի» դեմ։
Պեպ Գվարդիոլայի սաները հաղթեցին «Արսենալին» 4:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Կևին Դե Բրույնեն, 45+1-ին Ջոն Սթոունսը կրկնապատկեց թիմի առավելությունը։ 54-ին Դե Բրույնեն դուբլ ձևակերպեց։ Հյուրերը 86-րդ րոպեին մեկ գոլ կարողացան հետ բերել Ռոբ Հոլնդինգի ջանքերի շնորհիվ։ Վերջնական հաշիվը սահմանեց Էրլինգ Հալանդը:
Այս խաղից հետո «Արսենալը» անցկացրած 33 խաղից հետո 75 միավորով առաջին տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» 31 հանդիպում է անցկացրել և 73 միավորով 2-րդ տեղում է։