Սպորտ

«Ինտերը» հաղթում է «Յուվենտուսին»՝ դուրս գալով Իտալիայի գավաթի եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Միլանյան թիմը հաղթեց 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 15-րդ րոպեին խփեց պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Եզրափակչում միլանյան ակումբը կխաղա «Ֆիորենտինա»- «Կրեմոնեզե» զույգի հաղթողի հետ։