Սպորտ

«Բարսելոնան հյուրընկալվելիս անակնկալ պարտություն է կրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»։ Տանտերերը 19-րդ րոպեին Ալվարո Գարսիայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Ռայո Վալեկանոն» կրկնապատկեց առավելությունը: Հանդիպման վերջնամասում «Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկու ջանքերով նվազագույնի հասցրեց հաշվի տարբերությունը, սակայն մնացած ժամանակում կատալոնացիները չկարողացան գոնե մեկ միավոր վաստակել։

Այս խաղից հետո «Բարսելոնան» 76 միավորով առաջին տեղում է և 11 միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։ «Ռայո Վալեկանոն» 43 միավորով 9-րդ տեղում է։