Գուտին կարծում է, որ Լիոնել Մեսսիի վերադարձը բացասաբար կանդրադառնա «Բարսելոնայի» վրա․ «Կարծում եմ՝ «Բարսելոնայի» համար դա մարզական առումով այնքան էլ լավ չի լինի, քանի որ կնշանակի վերադառնալ անցյալ, երբ թիմը կախված էր մեկ խաղացողից, մինչդեռ նրանք նոր կազմ են ձևավորել՝ նոր խաղացողներով և նոր դեմքերով, մանավանդ, որ տեսնում եմ Լևանդովսկուն և չգիտեմ, թե ինչպես են նրանք միմյանց հարմարվելու:
Բայց, իհարկե, Մեսսիի վերադարձը և այն, որ նա կարող է կարիերան ավարտել այնտեղ, մեծ հույսեր է առաջացնում նրանց մոտ»,- El Chiringuito-ի եթերում ասել է «Ռեալի» նախկին կիսապաշտպանը: