Սպորտ

«Ես պատմեցի, որ մանկուց ատում էի նրան». Դիբալան իր և Ռոնալդուի կյանքից հուշեր է պատմել

Պաուլո Դիբալան հիշել է, թե ինչպես է պատմել Կրիշտիանու Ռոնալդուին, որ ատում է իրեն Լեո Մեսսիի պատճառով․ «Կրիշտիանուի կողքին երեք լավ տարի եմ անցկացրել։ «Յուվենտուսը» շատ ուժեղ էր, և նա տեղափոխվեց թիմ, որպեսզի մեզ ավելի լավը դարձնի։ Արգենտինայում Մեսիի և Կրիշտիանուի միջև մրցակցությունը շատ զգացմունքային է։ Մանուկ հասակում ես Մեսսիի երկրպագուն էի։

Հիշում եմ, որ մի անգամ ինքնաթիռով մեկնում էինք խաղի։ Ռոնալդուն նստած էր իմ դիմաց, բայց ինչ-որ պահի շրջվեց, և մենք խոսեցինք ֆուտբոլի և այլ բաների մասին: Խոսեցինք կյանքի մասին, և ես պատմեցի, որ մանկուց ատում էի նրան: Մենք ծիծաղեցինք դրա վրա:

Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Մենք լավ էինք շփվում», - La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Դիբալան, ով այժմ հանդես է գալիս «Ռոմայում»: