Սպորտ

Պոչետինոն և «Չելսին» համաձայնեցնում են պայմանագրի վերջին կետերը

«Չելսին» և Մաուրիսիո Պոչետինոն համաձայնեցնում են պայմանագրի վերջին մանրամասները: «Մարզչի և լոնդոնյան ակումբի միջև բանակցությունները հաջող են ընթանում», - հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Երկուշաբթի օրը Իսպանիայում տեղի է ունեցել դրական հանդիպում, որտեղ քննարկվել է երկարաժամկետ նախագիծը: Սպասվում է, որ կողմերը մոտ ժամանակներս լիարժեք համաձայնության կգան։