Սպորտ

«Երբ նրանք եկան «Արսենալ», շաբաթներ անց ասացին, որ կարող են հաղթել ԱՊԼ-ում». Արտետան՝ Զինչենկոյի և Ժեզուսի մասին

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ «Արսենալի» ֆուտբոլիստները հավատում էին ԱՊԼ-ի հաղթանակին դեռ օգոստոսից:

Հարցին՝ ինչպես են թիմին ընտելացել այնպիսի փորձառու խաղացողներ, ինչպիսիք են Զինչենկոն և Ժեզուսը, Արտետան նշել է, որ ամենասովորական ձևով․ «Երբ նրանք եկան, իսկ թե որտեղ էին խաղում, բոլորը գիտեն, 2-3 շաբաթ անց ասացին՝ մենք կարող ենք հաղթել ԱՊԼ-ում: Դա սկսվել է օգոստոսից։ Չի կարելի ասել, որ այժմ մենք ապավինում ենք միայն նրանց։ Տիտղոսի համար պայքարի գործընթացը վաղուց է սկսվել», - ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը:

«Արսենալը» ԱՊԼ մրցաշարային աղկուսակը գլխավորում է երկար ժամանակ և այսօր սկզբունքային խաղում կմրցի «Մանչեսթր Սիթիի» դեմ, որը մոտակա հակառակորդն է։