Սպորտ

«Ժիրոնան» անակնկալ է մատուցում՝ հաղթելով «Ռեալին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Կատալոնական ակումբը 4։2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։

Պոկերի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Վալենտին Կաստելանոսը: Նա դարձավ 21-րդ դարում առաջին խաղացողը, որը 4 գոլ խփեց մադրիդցիներին Լա Լիգայի խաղում։ Մադրիդի «Ռեալի» կազմում գոլեր խփեցին Վինիսիուսն ու Լուկաս Վասկեսը։

Այս խաղից հետո «Ռեալը» 65 միավորով 2-րդ տեղում է։ «Ժիրոնան» 41 միավորով 9-րդն է։