Հայ շախմատիստները Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը «Satty Zhuldyz» կայծակնային շախմատի մրցաշարում առաջին և երկրորդ հորիզոնականներն են զբաղեցրել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Մրցաշարն անցկացվել է շրջանաձև մրցակարգով, որին մասնակցել են 12 ուժեղագույն շախմատիստներ։
Հայկ Մարտիրոսյանը 22 հնարավորից վաստակել է 15.5 միավոր և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Լևոն Արոնյանը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Եզրափակիչ աղյուսակին 22 խաղափուլից հետո կարող եք ծանոթանալ այստեղ։