Սպորտ

Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ

Ի ուրախություն դահուկասպորտի սիրահարների, ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր է կնքել աշխարհահռչակ «Sherpa» ընկերության հետ:

Խոշորամասշտաբ ներդրումների արդյունքում, Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ:

Նշվում է, որ ձյան պակասի պատճառով ոլորտի բոլոր տուժած տնտեսվարողներին փոխհատուցում է տրամադրվել: Ջուրը ձյուն դարձնող համակարգը Ծաղկաձորում ներկայացրել են ամենայն մանրամասնությամբ, այնուհետ՝ հուշագիր է կնքվել: