Սպորտ

Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը նոկաուտով հաղթել է մրցակցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանի ներկայացուցիչներն սկսել են տպավորիչ հաղթանակով։

Գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նոկաուտով հաղթանակ է տոնել մոլդովացի Գրիգորի Չերիակովի նկատմամբ։

Հայ մարզիկի ձախ ձեռքի հարվածը պարզապես տապալել է մրցակցին ու մրցավարը դադարեցրել է մենամարտը։