Սպորտ

Շախմատային թագի համար մրցախաղում 4-րդ ոչ ոքին է գրանցվել

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաչչին այսօր ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիժենի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 11-րդ պարտիայում։ Հանդիպումը տեղի է ունենում Աստանայում։

Մեկնարկում Նեպոմնյաչչին և Դինգ Լիժենն ընտրել էին իսպանական սկզբնախաղը։ Նրա արդյունքներով ռուսաստանցին մի փոքր առավելություն ուներ, սակայն 19-րդ քայլին իրավիճակը հավասարվեց։ Շախմատիստներն արագ փոխանակեցին խաղաքարերը, իսկ պարտիայի մեկնարկից մեկուկես ժամ հետո խաղը սահուն անցավ ոչ-ոքիով վերջնախաղի։ Պարտիան ավարտվեց 39-րդ քայլին։