Սպորտ

Ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների պահքարում Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում բարձրացրած 175 կգ քաշով նվաճեց փոքր ոսկե մեդալ։

Այս քաշային կարգում երրորդ հորիզոնականն զբաղեցրեց Ավստրիան ներկայացնող հայազգի ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը բարձրացրած 165 կգ քաշով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Առջևում հրում վարժությունն է։