Սպորտ

Ծանրամարտի ԵԱ. Ամրոյանը, Գյուրջյանը, Հովհաննիսյանը և Աղանյանը դուրս կգան պայքարի

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության այսօր մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային կանայք և 91 կգ քաշային տղամարդիկ։ Հայաստանը ունի 4 մասնակից՝ կանանց պայքարում Աննա Ամրոյանը B խմբում, Լիանա Գյուրջյանը A խմբում, իսկ տղամարդկանց պայքարում Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը։ 

Արդեն մեկնարկել է կանանց 81 կգ քաշայինների  B խմբի պայքարը։  Հայաստանը ներկայացնում է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը:

Լիանա Գյուրջինյանի մրցելույթները կսկվեն ժամը 17.30, իսկ տղամարդկանց պայքարը 20.00-ին։