Սպորտ

«Սևիլիան» ջախջախում է «Մանչեսթր Յունայթեդին» և դուրս գալիս հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Անդալուզացիները 3:0 հաշվով հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին»:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յուսեֆ Էն Նեսիրին, մեկ գոլ էլ խփեց Լոիկ Բադեն։ Այսպիսով, «Սևիլիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Յուվենտուսի» դեմ։