Սպորտ

Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 

97 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 172 կգ կշռող ծանրաձողը և նվաճել փոքր ոսկե մեդալ։

Արա Աղանյանն այս վարժությունում ապահովել է փոքր բրոնզե մեդալ։ Առջևում հրում վարժությունն է։