Սպորտ

Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ

Երևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչներ Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը։

76 կգ քաշայինների պայքարում՝ պոկում վարժությունում, Տաթև Հակոբյանը գլխավերևում պահեց 104 կգ կշռող ծանրաձողը, որը նրան բերեց փոքր արծաթե մեդալ։ 

Էմմա Պողոսյանը կարողացավ բարձրացնել 96 կգ և պոկում վարժության արդյունքներով զբաղեցրեց 6-րդ տեղը։ Առջևում հրում վարժությունն է։