Սպորտ

Վարսիկ Գրիգորյանը՝ Սամբոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Վարսիկ Գրիգորյանը դարձել է սամբոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Հիշեցնենք, որ Իսրայելի Հայֆա քաղաքում ընթանում է սամբոյի Եվրոպայի առաջնությունը։

Հիշեցնենք, որ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել համապատասխանաբար Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի՝ 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը, իսկ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը, պարզապես գերազանց ելույթներ է ունեցել՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։