Սպորտ

Արման Ավանեսյանը հռչակվել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը ոսկե մեդալ է նվաճել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը։ Եզրափակչում նա պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Ռաման Դամյուին։ 

54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը հռչակվել է փոխչեմպիոն, ով եզրափակչում զիջել է ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային։ 

Այսպիսով՝ հայ սամբիստները 2023թ. սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավել են երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ: