Սպորտ

Ծանրամարտի ԵԱ. Կարապետյանը, Հակոբյանը և Պողոսյանը դուրս կգան պայքարի

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության այսօր մեդալների համար կպայքարեն 76 կգ կանայք և 89 կգ տղամարդիկ: Հայաստանը այս քաշային կարգերում ունի երեք ներկայացուցիչ՝ տղամարդկանց պայքարում 89 կգ քաշում մրցահարթակ դուրս կգա  Անդրանիկ Կարապետյանը, իսկ 76 կգ քաշայինների կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը:

Նշենք, որ Անդրանիկ Կարապետյանի մրցելույթները կսկսվեն ժամը 17.30, իսկ կանանց պայքերը ժամը 20.00։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 196 կգ արդյունքով (87+109) զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նա փոքր բրոնզե մեդալներ նվաճեց հրում և պոկում վարժություններում։

67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։ Պոկում և հրում վարժություններում ևս Գոռը նվաճեց փոքր ոսկիները։ 

81 կգ քաշային պայքարում Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 187 կգ կշռող ծանրաձողը: