Սպորտ

Պեպի թիմը չի հաղթում, բայց «Բավարիան» դուրս է մնում պայքարից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1 հաշվով։

Մանչեսթերյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը՝ 57-րդ րոպեին: Մինչև այդ՝ առաջին խաղակեսում նորվեգացին չէր կարողացել իրացնել 11 մետրանոցը: Խաղավերջում 11 մետրոնոց նշանակվեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Կիմիխը: 

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ռեալ Մադրիդի» դեմ։