Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Ինձագիի սաները 3:3 հաշվով ավարտեցին հանդիպումը պորտուգալական «Բենֆիկայի» հետ:
Հանդիպման 14-րդ րոպեին հաշիվը բացել է Նիկոլո Բարելլան։ 38-ին հյուրերը Ֆրեդրիկ Աուրսնեսի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Լաուտարո Մարտինեսը 65-րդ րոխպեին առաջ մղեց միլանցիներին։ Ներաձուրիների առավելությունը 78-րդում ավելացրեց Խոակին Կորեան։ Անտոնիո Սիլվան 86-ին խփեց լիսաբոնյան թիմի երկրորդ գնդակը, իսկ 90+5-ին Պետար Մուսան հավասարեցրեց հաշիվը։
Նշենք, որ տանտերերի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այսպիսով, «Ինտերն» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5:3 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Միլանի» դեմ։