Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ռաֆիկ Հարությունյանը դուրս կգա պայքարի

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմից մեդալների համար կպայքարի 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը: Մրցելույթը կմեկնարկի 20:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 196 կգ արդյունքով (87+109) զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նա փոքր բրոնզե մեդալներ նվաճեց հրում և պոկում վարժություններում։

67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։ Պոկում և հրում վարժություններում ևս Գոռը նվաճեց փոքր ոսկիները։