Սպորտ

Կահիրեում մեկնարկում է մարմնամարզության Աշխարհի գավաթի չորորդ փուլը

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 25-ից 30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։

Հայաստանի հավաքականը ելույթ կունենա հետևյալ կազմով.

Մարզիկներ

Հարություն Մերդինյան
Արթուր Դավթյան
Արթուր Ավետիսյան
Գագիկ Խաչիկյան

Մարզիչներ

Հայկ Նազարյան
Աշոտ Գասպարյան

Մրցավար

Հակոբ Սերոբյան

Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։