Սպորտ

«Կներեք և շնորհակալություն աջակցության համար». Խվիչան ներողություն է խնդրել երկրպագուներից

«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան սոցցանցերի իր էջերում ներողություն է խնդրել նեապոլիտանական թիմի երկրպագուներից՝ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Միլանից» կրած պարտությունից հետո:

«Կներեք և շնորհակալություն այն աջակցության համար, որը ես զգում եմ ամեն վայրկյան: Ես սիրում եմ ձեզ. մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է վրացի ֆուտբոլիստը։

Նշենք, որ խաղի 82-րդ րոպեին Կվարացխելիան դիպուկ չի իրացրել 11 մետրանոցը:

Երեքշաբթի օրը «Նապոլին» տանը ոչ ոքի (1։1) խաղաց «Միլանի» հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «ռոսոներիների» հաղթանակով՝ 1:0: