Սպորտ

«Ռեալը» հաղթում է նաև «Սթեմֆորդ Բրիջ»-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Չելսիին» 2:0 հաշվով: 

«Սերուցքայինների» հաղթանակը բերեց Ռոդրիգոյի դուբլը, որը երկրորդ խաղակեսում երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Առաջին խաղում մադրիդցիները հաղթեցին Սանտյագո Բեռնաբեուում (2:0) և երկու հանդիպումների արդյունքներով (4:0) դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

«Ռեալի» մրցակիցը կիսաեզրափակիչում կորոշվի «Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա» դիմակայությունում։