Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով։
Խաղի հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն, որը 22-րդ րոպեին չէր կարողացել հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ 43-րդ րոպեին ֆրանսիացին դարձավ գոլի հեղինակ՝ եզրափակելով Ռաֆայել Լեաուի՝ փայլուն անցումից հետո կատարած փոխանցումը։ Լուչիանո Սպալետիի թիմը պատասխան գոլը խփեց միայն 90+3-րդ րոպեին. աչքի ընկավ Վիկտոր Օսիմենը Ավելին անել չհաջողվեց «Նապոլիին». հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Հիշեցնենք, որ Միլանյան թիմն առաջին խաղում հաղթել էր (1:0), ուստի դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ 1/2 եզրափակիչում «Միլանը» կխաղա «Բենֆիկա» — «Ինտեր» հանդիպման հաղթողի հետ։