Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Արսեն Հարությունյանը (61 կգ) 7-0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Օրմանօղլուին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Ելոյանի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթեց հունգարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան մրցահարթակում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ): Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմն է: