Սպորտ

Վազգեն Թևանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Վազգեն Թևանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ 

Թևանյանը վճռորոշ գոտեմարտում 10-1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմին: 

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից՝ 10-0 հաշվով պարտության մատնելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: Քառորդ եզրափակիչում 4-1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Ալի Ռահիմեադային, իսկ կիսաեզրափակչում 12-4 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական