Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: B խումբում 64 կգ քաշային կարգում մրցասպարեզ դուր ս կգա Անուշ Արշակյանը։ Ելույթները կմեկնարկեն ժամը 11։30-ից սկսած։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 196 կգ արդյունքով (87+109) զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նա փոքր բրոնզե մեդալներ նվաճեց հրում և պոկում վարժություններում։
67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։ Պոկում և հրում վարժություններում ևս Գոռը նվաճեց փոքր ոսկիները։