Սպորտ

Արսեն Հարությունյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Զագրեբում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանին հաղթած սլովակ ըմբիշը հասել է եզրափակիչ: Հայ ըմբիշը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար:

Երեկոյան Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Վազգեն Թևանյանը՝ 65 կգ քաշայինների եզրափակչում ուժերը չափելով Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմի հետ: