Սպորտ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկավ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ): Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Ռախիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով:

Թևանյանը կիսաեզրափակիչում կմրցի գերմանացի Անդրե Կլարկի և Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանի գոտեմարտի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 10-0 հաշվով հաղթելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական