Սպորտ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Վազգեն Թևանյանը մեկնարկում է վստահ հաղթանակով

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Վազգեն Թևանյանը մեկնարկում է վստահ հաղթանակով

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել և ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի 5 ըմբիշներից չորսը սկսել են պայքարը: 

Արման Ավագյանը (79 կգ) 1/8 եզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց բուլղարացի Միխայիլ Իլիևին: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար հայ ըմբիշը կգոտեմարտի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:

Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 10-0 հաշվով հաղթեց Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: Թևանյանը քառորդ եզրափակիչում կմրցի Ալբանիան ներկայացնող Իսլամ Դուդաևի և ադրբեջանցի Ալի Ռահիմեադայի գոտեմարտի հաղթողի հետ:

57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվեց բուլղարացի Գեորգի Վանգելովին, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։8 հաշվով զիջեց գերմանացի Էրիկ Տիելին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական