Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ըմբիշներից ևս մեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Արման Ավագյանը (79 կգ) քառորդ եզրափակիչում 5-1 հաշվով առավելության հասավ ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը կմրցի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի հետ:
Հիշեցնենք, որ Արման Ավագյանը (79 կգ) 1/8 եզրափակիչում 5-1 հաշվով հաղթել էր բուլղարացի Միխայիլ Իլիևին: