Սպորտ

Իսպանական սկանդալը խորանում է. Լապորտան մեղադրել է «Ռեալի» ղեկավարությանը

Այս րոպեներին «Բարսելոնան» մամուլի ասուլիս է անցկացնում՝ նվիրված տեխնիկական մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահին վճարումներ կատարելու գործին («Նեգրեյրայի գործ»):

«Ցանկանում եմ նշել «Ռեալ»-ի մասնակցությունը, որպես մասնավոր մեղադրող, դատական գործընթացին։ Ակումբ, որը պնդում է, որ իրեն ճնշված է զգում, որին միշտ դուր են եկել մրցավարները, որը համարվում էր ռեժիմի թիմ (խոսքը 1939-1975 թվականներին Իսպանիայի բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կառավարման մասին է) և մոտ էր քաղաքական և տնտեսական էլիտային:

Կարծում եմ՝ հարկ է հիշեցնել, որ յոթ տասնամյակի ընթացքում CTA-ի նախագահների մեծ մասը (տեխնիկական մրցավարական հանձնաժողով) եղել են Մադրիդի «Ռեալի» նախկին աշխատակիցներ, խաղացողներ կամ ղեկավարներ, որոշ դեպքերում՝ բոլորը միասին: Նրանք այն մարդիկ են, որոնք 70 տարի նշանակել են նրանց, որոնք պետք է արդարություն իրականացնեին խաղադաշտում», - ասել է «Բարսելոնայի» նախագահը: