Մարզահամերգային համալիրում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները: Կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Իզաբելլա Յայլյանը:
18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում 80 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը։ Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ միայն երրորդ փորձից գլխավերևում պահելով 87 կգ-ոց ծանրաձողը։
Պոկում վարժությունում 91 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց ռումինուհի Անդրեա Կոտրուտան, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ 90 կգ արդյունք ցույց տված ուկրաինուհի Սվետլանա Սամուլյակին։ Առջևում հրում վարժությունն է։