Մարզահամերգային համալիրում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակում էին Ալեքսանդրա Գրիգորյանն ու Իզաբելլա Յայլյանը:
Իզաբելլա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով (87+109) զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նա փոքր բրոնզե մեդալներ նվաճեց հրում և պոկում վարժություններում։
Ալեքսանդրա Գրիգորյանը բավարարվեց 6-րդ տեղով՝ երկամարտի 179 կգ արդյունքով (80+99)։
Չեմպիոնի կոչումը նվաճեց ռումինուհի Անդրեա Կոտրուտան՝ երկամարտի 201 կգ արդյունքով (21+110)։ Արծաթե մեդալները բաժին հասան ուկրաինուհի Սվետլանա Սամուլյակին, որը երկամարտում ցույց տվեց 199 կգ արդյունք (90+109)։